«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում բժիշկները համայց են կատարում կորոնավիրուսով հիվանդներին. ԲԱՑԱՌԻԿ (տեսանյութ)

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որը վերապրոֆիլավորվել է և ընդունում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտների, տարբեր ծանրության պացիենտներ կան։ Նրանք բուժանձնակազմի ուշադրության ու հոգածության ներքո են. բժիշկներն օրը մի քանի անգամ համայցեր են իրականացնում։

Աշխատանքներում ներգրավված են հիմնականում ԲԿ-ի բժիշկները։ «Արմենպրես»-ի հարցին՝ արդյո՞ք դուրս են գրվել երկու ամսական երեխան և նրա մայրը, ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը տվեց դրական պատասխան։

Ի դեպ, լավ ինքնազգացողություն ունեցող պացիենտների տրամադրությունը բարձր է, նրանք անգամ կատակում են։ Նրանցից մեկը պատմել է, որ 60 անց մարդ է, 15 տարեկանից ծխում է, բայց կողքի պալատում բուժվողին խոստացել է՝ վիրուսից լավանալուց հետո ծխելը թողնելու է, ուղղակի վստահ չէ, որ ամեն առավոտ մարզանք կանի։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկները համայց են կատարում կորոնավիրուսով հիվանդներին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկները համայց են կատարում կորոնավիրուսով հիվանդներին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

Опубликовано Armenpress Четверг, 16 апреля 2020 г.