Քաղաքացիական կացության ակտերի գրանցման սահմանափակված ծառայությունները ապրիլի 17-ից կընդլայնվեն

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ կարևորելով արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ Արդարադատության նախարարության կողմից սահմանափակված ծառայությունները 2020թ. ապրիլի 17-ից կընդլայնվեն՝ հետևյալ շրջանակով՝

Երևան քաղաքում՝
Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 16։00-ը առանց ընդմիջման:
1. ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.
2. փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու դիմումների ընդունում.
3. ծնունդների պետական գրանցում:

Զաքյան 3 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00 – 16։00-ը՝ առանց ընդմիջման:
1. ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
2. ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.

Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում, ամեն օր՝ ժամը 10։00-14:00-ը՝ առանց ընդմիջման:
1. Մահվան պետական գրանցում:

Երևան քաղաքի ՔԿԱԳ տարածքային մարմինները բացառապես կատարելու են այն ամուսնությունների և ամուսնալուծությունների գրանցումները, որոնց համար դիմումները ներկայացվել են մինչև արտակարգ դրության սահմանումը: Նոր դիմումներ չեն ընդունվելու: Քաղաքացիների ընդունելության ժամեր՝ 10։00-13։00-ը:
1. ամուսնությունների պետական գրանցում.
2. ամուսնալուծությունների պետական գրանցում.

Մարզերում ՔԿԱԳ տարածքային մարմինների ծառայությունները տրամադրվելու են աշխատանքային օրերին՝ 10։00– 13։00՝ հետևյալ շրջանակով՝
3. ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.
4. ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
5. ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
6. ծնունդների պետական գրանցում.
7. մահվան պետական գրանցում.

Քաղաքացիների անհարկի տեղաշարժը բացառելու նպատակով ՔԿԱԳ վկայականները և տեղեկանքները տրամադրվելու են դիմումը մուտքագրելուց հետո 20 րոպեների ընթացքում:

• ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ ստանալու համար պետական տուրքը կազմում է 3.000 դրամ.
• ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար պետական տուրքը կազմում է 2.000 դրամ.
• Ամուսնության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1.000 դրամ.
• Ամուսնալուծության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 10.000 դրամ.
• Հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1.000 դրամ.

Ծննդի և մահվան գրանցումն անվճար է:

Նշված պետական տուրքերից այլ վճարումներ ՔԿԱԳ տարածքային մարմինների համար օրենսդրությամբ սահմանված չեն:

Հարցերի կամ բողոքների դեպքում զանգահարեք 85-00՝ Արդարադատության նախարարության թեժ գիծ: