Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն

Ապրիլի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը:

«Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները»,-ասված է հայտարարությունում:

Երևանում վաղ առավոտից տարբեր հատվածներում քաղաքացիները ահնազանդության ակցիաներ են իրականացնում: Մասնավորապես, քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ հաջակցություն տավուշցիների։ Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է և փակել պողոտան:

Բացի դրանից Դավթաշենում ևս ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը: «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»,-նշում են նրանք։

Երևանիցները «Հողատու՛, Նզովյա՛լ, Դավաճա՛ն» գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում: