«Շարունակում ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը». վարչապետը շնորհավորել է ԱՀ-ում ընտրությունների անցկացման կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական թվիթերյան էջում շնորհավորել է Արցախի ժողովրդին նախագահական ընտրությունների ավարտի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Արցախի անկախ և ժողովրդավար ժողովրդին ընտրություններն ավարտելու կապակցությամբ: Նրանք իշխանություններին Արցախի անվտանգությունն ապագայում ամրապնդելու և խաղաղ բանակցային գործընթացում այն ներկայացնելու մանդատ են տվել: Մենք շարունակում ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ համատեղ նպատակներին հասնելու նպատակով»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուներից Արայիկ Հարությունյանը ստացել է ընտրողների 88 տոկոս քվեները, կամ 39 860 ձայն, իսկ Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոսը, կամ 5428։

Ըստ քվեարկության արդյունքների՝ Արայիկ Հարությունյանն ընտրվել է ԱՀ նախագահ: