Վեհափառի փոխարէն եթե նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսն անձամբ գար ու լիներ այդ մարդասիրության կոչի հեղինակը, նույնը պիտի լիներ ձեր ատելավառ ու «սիրո հեղափոխականի» ստաբարո պատասխանը

Խորհուրդ կուտայի Հայաստանում պետական մի շարք անձանց, որ յարգելով իրենց անձերն ու պաշտօնները, նոյնիսկ անհամաձայնութեան պարագայում, յարգանք ցուցաբերեն Հայ ազգին համար սրբազնագոյն հոգեւոր հաստատութեան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու նրա գահակալ վեհափառին նկատմամբ։

Մարդասիրութիւնը բարութեան մեծագոյն դրսեւորումն է, երբ թագաժահրի մահացու ազդեցութեամբ աշխարհի բոլոր երկրների ղեկավարներ բանտերից դուրս են հանում ամէն տեսակ յանցագործներին, մարդասպաններին, օրինախախտներին ոչ թէ նրանց ազատ արձակելու եւ ամէն յանցանք մոռանալու համար, այլ որովհետեւ կատարեալ մարդասիրութիւն են ցուցաբերում բանտարկեալներին նկատմամբ որոնք ի հեճուկս ամէն մեղքի ու յանցանքի, արժանի են բանտում զոհ չդառնալու ժահրի անողոք մահուան։

Խնդրում եմ որ նախկին ղեկավարներին հանդէպ ձեր անյագ ատելութիւնը չքօղարկէք վեհափառ հայրապետը քարկոծելով։ Վեհափառի փոխարէն եթէ Հռոմի պապը լինէր, սրբուհի Թերեզան լինէր, Կոմիտաս վարդապետը, Ս. Գրիգոր Նարեկացին կամ նոյնիսկ եթէ մեր Տէր Յիսուս Քրիստոս անձամբ գար ու լինէր այդ մարդասիրութեան կոչի հեղինակը, միեւնոյնը պիտի լինէր ձեր ատելավառ ու «սիրոյ յեղափոխականի»‰ ստաբարոյ ու կեղծաւոր պատասխանը։

Սիրում էք մերթ Աստուածաշնչից ճառել, ուրեմն ինչի՞ սրտանց չէք կարդում Աստուածաշունչը.

«Արդարների սրտերը խորհում են հաւատի մասին,

բայց ամբարշտի բերանը իբրեւ պատասխան ունի չարիքը:

Տիրոջը հաճելի են արդար մարդկանց ճանապարհները.

նրանց շնորհիւ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ դառնում են ԲԱՐԵԿԱՄՆԵՐ»: Առակ. 15։28

ու նաեւ.

«Եթէ թշնամիդ քաղցած է, կերակրի՛ր նրան,

եթէ ծարաւ է, ջո՛ւր տուր խմելու,

քանզի այդպէս անելով՝ դու նրա գլխին կրակի կայծեր կը դիզես, եւ Տէրը քեզ պիտի բարութիւն հատուցի»: Առակ. 25։21-22 եւ Հռոմ. 12։20

Կարծում եմ որ բարոյական բուն օրէնքով ՈՐԵՒԷ մարդ Աստուծոյ դիմաց անմեղ չէ այս աշխարհում, եւ եթէ բանտում պահելով չարչարում էք մարդկանց, դուք էլ շատ շուտով կարող էք հնձել նոյն դառն պտուղը։ Հետեւաբար, պատճառներ մի փնտռէք միոյն բանտում սպանելու, եւ միւսին անուանարկելով քարկոծելու։ Ձեր մեղքերը շատ աւելին են Աստուծոյ եւ մարդոց աչքերին։ Ինչո՞ւ.. քանի որ միշտ սիրում էք դիմացինի աչքերի ո՛չ թէ շիւղը՝ այլ աչքե՛րը հանել։

Այս նախկին առաջնորդը վա՛տն է, այն հոգեւորականը վա՛տն է, միւս գործարարը վա՛տն է։ ԱՄԷ՛Ն ՄԱՐԴ ՎԱ՛Տ Է (բացի ձեզանից ի հարկէ)։ Սիրում էք փարիսեցիների նման ուրիշների մեղքերը մատնանշել ու ծաղրել. Եկէք խօսենք ՁԵՐ՝ «սրբերիդ»‰ մասին…։

Եթէ բանտում պահուած նախկին առաջնորդ մը ձեր աչքերում «մեղաւոր» է, դուք, վրէժի թոյնով լի ամէն առիթով Աստուածաշնչից ճառողներդ «առաջին քարը»‰ նետելու բարոյական իրաւունքի տէրը չէք ու չէք կարող լինել, երբ մանաւանդ ամէն առիթով յայտարարում էք ձեր հոգատար հովանաւորութիւնը եւ մարտնչող պաշտպանութիւնը այլասերուած, սեռափոխուած, համասեռամոլ ու հակաընտանեկան բարքերով լի խոտոր մարդկանց որոնք վերջին օրերին «Բրջոնա» խեղկատակութեամբ ծաղրում էք խաչը, տրանսներով լցնում դպրոցներն ու ազգային ժողովի սրահները, «Հուզանք ու Զանգ»-երով ու Մել այլասերուածներին համար ֆիլմեր պատրաստում, հայ սպաներն ու զինուորները գլխատող թուրքին հետ ամէն առիթին եղբայրութիւն քարոզում, ու ՇՆԱՑՈՂ ամէն տականքների կողմից լկտի անպատւումը Հայաստանի համար արիւն թափած, կեանք տուած առիւծասիրտ նահատակների ՀԱՄԱԶԳԵՍՏ-ը…։ Ինչո՞ւ մի բառ դուրս չեկաւ ձեր «հայրենասէր» ու «աստուածասէր» բերնից։ ԻՆՉԻ՞ ԼՌՈՒՄ ԷԻՔ…։ Դուք չէ՞ք պղծութեանց հովանաւորները։ Եթէ աչք սիրում էք հանել, նախ հանեցէք ձե՛ր աչքերը։

Ամերիկայի նախագահ Լինկոլնի իմաստութիւնը ձեր ականջներին թող օղ լինի. «Կարող էք բոլոր մարդկանց երբեմն խաբել, ու մի շարք մարդկանց միշտ խաբել, բայց անկարող էք բոլոր մարդկանց մի՛շտ խաբել»։

Ժամանակը մեծագոյն անողոք դատաւորն է բոլորին։ Պիտի գան օրեր՝ երբ առաջիններ վերջին պիտի լինեն, իսկ վերջիններ՝ առաջին։ Պիտի գան օրեր՝ երբ անողոք անարգանքի սիւնին պիտի գամուեն մարդիկ, որոնք ժողովուրդին կերակրում են կեղծ օրակարգերով, այլասերուածութեամբ, ապազգայնութեամբ, հակաեկեղեցականութեամբ եւ ու մեր ազգին նուիրականութեանց դէմ ամէն տեսակ անարգողներով ու ծաղրողներով։ Պիտի գան օրեր՝ երբ անվերջ խոստումներով ու տեսարաններով կերակրուած սոված խելագար այս ժողովուրդը ՈՏՔԻ պիտի կանգնի իր երկիրը այլասերումից, ստից ամբարշտութիւնից ու կեղծիքից մաքրման համար։ Պիտի գան օրեր երբ ամէն հայհոյիչ բերան ու ծաղրող ամէն լեզու պիտի փնտռի լեռ, ծերպ ու մացառ որպէսզի թաքնուի անողոք աստուածային պատժից։

Որքան որ փորձէք Նաբուգոդոնոսորեան ձեւով մեր ազգին երկրպագել տալ այլասերման ձեր սրգի, ապազգային թմբկի, անդէմ, կոզմոպոլիտ, հակաեկեղեցական քնարի, հակաընտանեկան, հակազգայնական տաւղի, հակաաւանդական, թրքասէր ու անընդունելի ձեր կեղծ օրակարգին դիմաց, միլիոնաւոր մեր ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԷԻ ջիղ ու ողնաշար ունեցող մեր հայրենակիցները ծնկի ՊԻՏԻ ՉԳԱ՛Ն ձեր արձանին դիմաց։ Ինչքան որ դուք մեր ժողովուրդին փողի ուժով քարոզէք սորոսի պղծութեան «աւետարան»-ը, միեւնոյնն է մենք շեղուողը չենք։ Մենք ազգովին պիտի հետեւինք Քրիստոսի Ս. ԱՒԵՏԱՐԱՆԻՆ որի ծնունդները Աւարայրից մինչեւ Ապրիլեան, մեր պատմութեան բոլոր մարտերի հերոսներն են, մեր անմահները։

Հաստատ իմացէք որ Կորոնաժահրը ոչ թէ «ում ՇՈՒՆՆ է», այլ Աստուածաշնչում գրուած. «ԱՍՏՈՒԱԾ ԾԱՂՐ ՉԻ ԼԻՆՈՒՄ»-ն է..։ Որ ունի ականջն լուալոյ, լուիցէ…։

Հիւանդութեան այս դժուար պահերին եթէ Քրիստոսից աղօթքով մարդասիրութիւն էք խնդրում, դուք եւս մարդասէր եղէք, մարդասիրութիւն ցուցաբերէք ձեր բոլոր եղբայրների նկատմամբ, մանաւանդ ձեր «թշնամի»-ների ու նրանց հանդէպ որոնք բանտերում են, կամ նրանց՝ ովքեր սոված ընտանիքները պահելու դժուարութիւնն ունեն, ձեր ստացած գումարների հետ համեմատ…։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։

Տ. Սերոբ +

Անապատի քահանան

Ամերիկաբնակ հոգևորական Serop Azarianֆեյսբուքյան էջից

Խորհուրդ կուտայի Հայաստանում պետական մի շարք անձանց, որ յարգելով իրենց անձերն ու պաշտօնները, նոյնիսկ անհամաձայնութեան…

Опубликовано Serop Azarian Среда, 15 апреля 2020 г.