Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 2 հազար 558 նոր դեպք է գրանցվել. ՏԱՍՍ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 558-ով՝ դառնալով 18 հազար 328:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ դեպքերն արձանագրվել են երկրի 82 շրջանում:

«Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 328 է: Վարակի դեպքեր գրանցվել են 82 շրջանում: Վերջին մեկ օրում առողջացել և դուրս է գրվել 179 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 1470: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 148 մարդ»,- ասված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: