Վարչապետը փոխնախարար է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինե Ղալեչյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստինե Ղալեչյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Այն հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում: