ԵՄ-ը Հայաստանին 92 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար. Լոուրենս Մերեդիթ

Եվրոպական միությունը Հայաստանին 92 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը:

Նա մանրամասնել է, որ ԵՄ-ը «Արևելյան գործընկերություն» ծրագրի երկրներին համավարակի դեմ պայքարի շրջանակում կհատկացնի 80 մլն եվրո և ևս 883 մլն եվրո՝ որպես կարճաժամկետ աջակցություն:

Գումարը կտրամադրվի Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային:
Պաշտոնյայի հրապարակումից հայտնի է դառնում, որ աջակցության ամենամեծ ծավալով փաթեթը տրամադրվելու է Ուկրաինային՝ 190 մլն եվրո: Վրաստանը կստանա 183, Մոլդովան՝ 87, Բելառուսը՝  60, իսկ Ադրբեջանը՝ 14 մլն եվրո: