Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ըստ գտնվելու վայրի մասնակցել ցանկացողները ոստիկանություն կարող են դիմել ապրիլի 9-ին մինչև 18:00

Նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ըստ գտնվելու վայրի մասնակցել ցանկացողները ոստիկանություն կարող են դիմել ապրիլի 9-ին մինչև 18:00: 

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ոստիկանությունը:

«Արցախի Հանրապետության «Ընտրական օրենսգրք»-ի 10-րդ հոդվածի համաձայն նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ըստ գտնվելու վայրի մասնակցել ցանկացող քաղաքացիները վաղը՝ ապրիլի 9-ին մինչև 18:00-ն կարող են դիմել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային և վիզաների ծառայություններ:Ինչպես նաև կարող են դիմել հենաշարժական հաշմանդամություն ունեցող կամ Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները:

Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:

Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից»,- գրված է հայտարարության մեջ: