Ավստրալիայի գիտնականները հայտարարել են COVID-19-ը հաղթահարելու նոր եղանակի մասին. tvzvezda.ru

Հակամակաբուծային դեղամիջոցը ի վիճակի է խանգարել մարմնում կորոնավիրուսի բազմացմանը: Այսպիսի եզրակացություն են կատարել Ավստրալիայի Մոնաշ համալսարանի և Մելբուրնի Թագավորական հիվանդանոցի գիտնականները՝ լաբորատորիայում անցկացվող մի շարք ուսումնասիրություններից հետո:

«Դեղամիջոցի ավելացնելուց հետո վիրուսային ՌՆԹ-ի (ռիբոնուկլեյնաթթու) քանակը մեկ օր հետո նվազում է 93% -ով, իսկ երկու օր անց` ավելի քան 99%-ով»,- նշված է գիտական զեկույցի տեքստում, որը հրապարակվել է Հակավիրուսային հետազոտությունների պորտալում:

Բացի դրանից, հակամակաբուծային դեղամիջոցը նմուշների վրա չի ունեցել թունավոր ազդեցություն, իսկ ահա փորձի ընթացքում գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է վիրուսային նյութը: Գիտնականները ակնկալում են, որ այս բացահայտումը COVID-19-ի համար հեղափոխական դեղամիջոց ստեղծելու հիմք կհանդիսանա, ինչի մշակումը այժմ ընթանում է ամբողջ աշխարհում:

Կորոնավիրուսային վարակի նոր տիպի տարածումը գրանցվել է անցած տարեվերջին: Վարակման էպիկենտրոնը հանդիսացել է Հուբեյ նահանգի չինական Ուհան բազմամիլիոնանոց քաղաքը: Մարզը անմիջապես փակվել էր, բայց վարակի տարածումը ամբողջ աշխարհում հնարավոր չեղավ կանխել: