ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման և դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել և առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք:

Ուսումնասիրության նպատակն է՝ ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, դիտարկել այս կատեգորիայի անձանց նկատմամբ այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունները, հիմքերն և իրավական մեխանիզմները՝ գնահատելով, իհարկե, այլ խափանման միջոցների կիրառման դեպքում նրանց կողմից պատշաճ վարքագծի դրսևորման, ազատության մեջ գտնվելու պայմանները չխախտելու ռիսկերը, կանխատեսելիությունը:

Ընդհանուր առմամբ, նախնական քննարկումների արդյունքում առաջիկայում նմանատիպ միջնորդություններ կներկայացվեն առաջնահերթորեն ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող և բուժօգնություն ստացող 11 անձանց, ինչպես նաև այլ ՔԿՀ-ներում պահվող թվով 9 անձանց վերաբերյալ»:

Ահա թե որն է հիմնական պատճառը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այդ այն դեպքում, երբ բժիշկները Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստել են, որ այս պահին նա բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի:

Ստացվում է, որ իշխանություններն ամեն անբարոյական քայլ անում են, որ խոցելի խմբում գտնվող և բուժման կարիք ունեցող Ռոբերտ Քոչարյանը չօգտվի ՀՀ գլխավոր դատախազի վերը նշված հանձնարարությունից` այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու հնարավորությունից:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը:Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ գլխավոր դատախազի…

Опубликовано Artur R Tovmasyan Пятница, 3 апреля 2020 г.