Սահմանափակումների խախտման համար կազմվել է 286 արձանագրություն, բերման է ենթարկվել 60 քաղաքացի

Հանրապետությունում տեղաշարժի ռեժիմի սահմանափակումները խախտելու համար մարտի 26-ի ժամը 08։30-ի դրությամբ կազմվել է 286 արձանագրություն, բերման է ենթարկվել  60 քաղաքացի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ հավելելով, որ 685 տրանսպորտային միջոց երթևեկել է երկուսից ավելի ուղևորով, իսկ 9 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք պահպանում են սահմանված ռեժիմը: