Իշխանությունը իր քաղաքական և անձնական շահերը վեր է դասում հասարակության առողջապահական անվտանգությունից և պետության շահից

Հասարակության առողջապահական անվտանգության ռիսկերը ամեն րոպե կրկնապատկվում են, որովհետև վարչապետը հապաղում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել: 2մլն 965 հազար բնակչությամբ երկրում 28 COVID-19 վարակակիր, գումարած տարածման արագ տեմպերը անհապաղ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են: Փաստացի՝ շարունակվում է նույն քաղաքականությամբ. հապաղում և ժամ առ ժամ ավելացող վարակակիրներ: Արտակարգ դրություն չի հայտարարվում մի քանի պատճառներով.

  1. անհրաժեշտ օպերատիվ միջոցառումների և արտակարգ ռեժիմով գործելու համար համապատասխան գիտելիքներ, փորձ, համակարգված գործելու պրակտիկա, ռեսուրսներ և միջոցներ են հարկավոր, որին այս իշխանությունը պատրաստ չէ, անկարող է:
  2. թույլ են տալիս իրավիճակը հասնի պիկին, որից հետո միայն չեղարկեն հանրաքվեն՝ շրջանառելով իրենց շահից բխող երկու թեզեր՝ հանուն ժողովրդի առողջության չեղարկեցինք հանարքվեն և հաղթահարեցինք ահագնացող համաճարակը:
  3. չեն հայտարարում արտակարգ դրություն, որպեսզի ԱՀ-ն նույնպես չանցնի արտակարգ ռեժիմի՝ հակառակ դեպքում կդժվարանա սորոսական և այլ արբանյակների Արցախ խցկելը և միջամտելը առաջիկա նախագահական ընտրություններին:

Նշված բոլոր դեպքերում էլ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը իր քաղաքական և անձնական շահերը վեր է դասում հասարակության առողջապահական անվտանգությունից և պետության շահից: Ամենաառաջնայինը մեր ժողովրդի առողջությունն է և մեր երկրի անվտանգությունը: Իհարկե Աստծո կամոք հաղթահարելու ենք ամեն ինչ, բայց այս դժվարին օրերին մեզ անհրաժեշտ է սթափություն և մանիպուլիացիաների զոհ չդառնալու ողջախոհություն:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Հասարակության առողջապահական անվտանգության ռիսկերը ամեն րոպե կրկնապատկվում են, որովհետև վարչապետը հապաղում է Հայաստանի…

Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Воскресенье, 15 марта 2020 г.