Մոսկվայում արգելվել են զանգվածային միջոցառումները՝ կորոնավիրուսի տարածման ռիսկի պատճառով

Մոսկվայում մեկ ամսով արգելվել են հինգ հազար և ավելի մարդկանց մասնակցությամբ զանգվածային միջոցառումները: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Փաստաթուղթը հրապարակված է նրա անձնական կայքում: Դրանում հստակեցվում է, որ սահմանափակող միջոցառումների նպատակն է կանխել նոր տիպի թոքաբորբի տարածումը: Տեղեկացրել է Tvzvezda.ru-ն։

«Ցավոք, «Ղրիմյան գարուն» փառատոնը պետք է չեղյալ հայտարարվի, այդ թվում` մարտի 15-ին նախատեսված Տվերսկայա փողոցում Ղրիմի միացման տարեդարձի տոնակատարությունը: Սպորտային միջոցառումներին, ներառյալ հոկեյի և ֆուտբոլային խաղերին հետևելը նույնպես կսահմանափակվի: Զանգվածային միջոցառումների անցկացման արգելքը ժամանակավոր է և ուժի մեջ կմնա մինչև ապրիլի 10-ը»,- նշվում է Սոբյանինի հրամանում:

Ռուսաստանն այժմ առավել բարեկեցիկ երկրներից մեկն է, որտեղ վերահսկվում է կորոնավիրուսի տարածումը: Բոլոր հիվանդները մեկուսացված են, և նրանց հետ կապ հաստատողները գտնվում են կարանտինի մեջ՝ բժիշկների հսկողության ներքո:

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը ուղևորներին թույլատրել է առանց տուգանքների վերադարձնել տոմսերը դեպի Իտալիա, Իսրայել, այդ թվում հետադարձը, ինչպես նաև փոխել ուղիները կամ մեկնման ամսաթվերը դեպի Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա և հետադարձ:

Աշխարհում ընդամենը մեկ օրում չորս հազարից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով: Ավելի քան 200 մարդ մահացել է: Սրանք տվյալներ են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Թուրքիայում:

Չինաստանում, որը համարվում է վարակի էպիկենտրոն, իրավիճակը գնալով կարգավորվում է:

Վարակման հիմնական կիզակետերն այժմ Իրանում և Եվրոպայում է: Իտալիայում համաճարակը իսկական աղետ է դարձել, որի հետևանքով մահացել է ավելի քան 600 մարդ։ Հանրապետության իշխանությունները դիմել են Չինաստան օգնության համար: Պեկինում պատրաստակամություն են հայտնել իրենց բժիշկներին ուղարկել Ապեննիներ: