Ես այդ երկու սխալի համար ուզում եմ Մեխակից և ՀՀ բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ նախօրեին Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին և ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից: «Երեկ տեսանյութ հայտնվեց, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի: Հիմա ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները, արդյոք ես այդ քաղաքացուն, մեր սիրելի Մեխակ Առաքելյանին ինչ-որ բան սխալ եմ ասել կամ արել: Ես երկու սխալ ուզում եմ խոստովանել, որ թույլ եմ տվել. ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը և թերագնահատել եմ էն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել: Ես այդ երկու սխալի համար ուզում եմ Մեխակ Առաքելյանից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել:

Մենք մարդ ենք, սխալական ենք, կարող ենք սխալվել, բայց մենք նենգ և անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի, մանավանդ, որ ես համոզված եմ, որ մեր խոսակցության արդյունքում նրա ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, և ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»,- հայտարարեց վարչապետը:

Տեսանյութը՝ վարչապետի ֆեյսբուքյան էջից

Ելույթս Սիսիանում. անդրադառնում եմ կուրթանցի Մեխակ Առաքելյանի հարցին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 11 марта 2020 г.