Մտավոր հաշմանդամություն ունեցողների համար աշխատատեղեր ստեղծելն կարևոր անհրաժեշտություն է (տեսանյութ)

Հոկտեմբերի 9-12-ը Երևանում կանցկացվի ներառական արվեստի միջազգային փառատոն մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ։ Խարբերդ մասնագիտացված մանկատան սոցիալական աշխատող Մանյա Կարապետյանի հավաստմամբ՝ այս պահին արդեն աշխարհի մի շարք երկրներից փառատոնին մասնակցության հայտեր են ներկայացվել, այնպես որ, մեծածավալ միջոցառում է նախատեսվում։

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերից «Մայրի» հասարակական կազմակերպության նախագահ Զառա Մանուկյանի տեղեկացմամբ դեռ 2015 թվականին Հայաստանում իրենք կազմակերպել են հատուկ կարիքներ ունեցող անձանց համաժողով, որի հիմնական լեզուն արվեստն էր։ Եվ այդ ժամանակ պարզվեց, որ Հայաստանում կան բազմաթիվ ներառական խմբեր, ինչն էլ պատճառ դարձավ, որ համաժողովը շարունակական լինի՝ թեկուզ հինգ տարվա ընդմիջումով։

«Այդ մարդիկ հաշմանդամություն ունենալով՝ նաև մեծ ցանկություն ունեն հասարակության մեջ լիարժեք կյանք ունենալու, նաև կամք, աշխատելու ցանկություն ունեն, և եթե մենք նրանց օգնենք, ապա նրանք կարող են մրցունակ արվեստ ներկայացնել։ Նաև հասարակությունը պետք է ներդրում ունենա այդ գործում, յուրաքանչյուրը ներդնի այն, ինչ կարող է»,- ասաց ՀԿ-ի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում