Ղազախները հիմա էլ կգրավեն Հայաստանի ավտոշուկան՝ ի վնաս ՀՀ քաղաքացու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Սարգիս Տեր-Եսայանը։

Ինչպես հայտնի է, 2020 թ․ հունվարի 1-ից Հայաստանը ևս սկսեց ենթարկվել ավտոմեքենաների ներկրման ԵԱՏՄ կանոնակարգին, որի համաձայն՝ երրորդ երկրներից մեքենաներ ներկրելու բավականին թանկ հաճույք է դառնում մեր քաղաքացիների համար՝ մաքսազերծման գերբարձր դրույքների պատճառով։ Մինչև այդ, օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ՀՀ քաղաքացիները մեծ քանակությամբ մեքենաներ են ներկրել Հայաստան ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից։ Բայց միայն մեր քաղաքացիները չէ, որ օգտվել են այդ արտոնությունից։ Նաև Ղազախստանի շատ քաղաքացիներ են կարողացել օրենքի տարբեր սողանցքները հօգուտ իրենց ծառայեցնել։ Ղազախստանում երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների համար մեծ դրույքներ են սահմանվել դեռևս 2015 թվականին:

Սարգիս Տեր-Եսայանի տեղեկացմամբ՝ ղազախստանցիներն օգտագործել են երկու երկրների պահանջներում նշված սողամուտքերից և տարբեր ճանապարհներով հայկական փաստաթղթեր ձևակերպել, որոնց համաձայն՝  իբր ժամանակավորապես բնակվում են Հայաստանում: Այդ փաստաթղթերի հիման վրա ավտոմեքենան ներկրվել է Ղազախստան: Փաստաթղթերի թվում են՝ վարման լիազորագիր, ապահովագրություն և տեխանձնագիր, բնակության ձևակերպում և այլն: Եվ այսօր նման երևույթի պատճառով, որում ըստ ՀԿ հիմնադրի՝ մեղավոր են նաև Հայաստանի իրավասու գերատեսչությունները, մի շարք խնդիրների առաջ են հայտնվել թե մեր երկրի քաղաքացիները, թե մեր պետությունը, թե Ղազախստանի այն քաղաքացիները, որոնք ավելի քան 100 հազար մեքենա են գնել Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում