Ինչ են ասել ԵԽԽՎ զեկուցողները ու ինչ հասկանալ ամեն բառի տակ

Եվ այսպես`

  1. «Անհանգստացած են այն լարմամբ, որ կա վարչապետի աշխատակազմի և ՍԴ նախագահության միջև»: Բայց սրանով չի ավարտվում, ասում են`«զսպումներն ու հակակշիռները կենսական դեր ունեն ցանկացած ժողովրդավարական համակարգում»: Սա նշանակում է․ «Իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան և հարգեն այն իրենց գործողություններում և խոսքերում, ներառյալ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը»։

Տեսնես` ո՞ւմ նկատի ունեն, ու տեսնես վերջին անգամ ո՞վ ու ե՞րբ է խախտել այդ սկզբունքը: Հուշեմ` տես Հ1 և վարչապետի էջ:

  1. «Մինչ այժմ կառավարությունը և խորհրդարանը պահպանել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողով` Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ կարծիք ստանալու համար: Եվրոպական չափանիշներին համապատասխան` Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է բացառապես լինի կամավոր սկզբունքով, և այս սկզբունքը անհրաժեշտ է պահպանել»:

Օրենքը ընդունել եք իրավական ճանապարհով, կամավորությունն էլ ապահովել եք բարձր մակարդակով, չէ՞:

  1. «Մենք արդեն իսկ ընդգծել ենք, քաղաքական դերակատարների կողմից այնպիսի գործողություններից և հայտարարություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրաե:

Տեսնես ո՞ւմ նկատի ունեն, տեսնես ո՞վ է ամեն օր այնպիսի հայտարարություններ անում, որոնք ընկալվում են որպես ճնշում դատական համակարգի վրա: Տեսնես ինչո՞ւ են կրկին նույնը ասում:

Մնացած մասով, որ բարեփոխումներ անհրաժեշտ են, ես ինքս էլ համամիտ եմ: Ուղղակի կարծես «բարեփոխում» բառի ընկալման խնդիր կա:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Ինչ են ասել ԵԽԽՎ զեկուցողները ու ինչ հասկանալ ամեն բառի տակԵվ այսպես`1. «Անհանգստացած են այն լարմամբ, որ կա վարչապետի…

Опубликовано Arpine Hovhannisyan Пятница, 31 января 2020 г.