Գյումրու դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ: Այս մասին տեղեկացրել է ԿԵ ՍԱՏՄ լրատվական ծառայությունը։

Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է: