Վիկինգների «Արևի քարերն» օգնում էին նրանց կողմնորոշվել ծովերում

Սկիզբը՝ այստեղ

Վիկինգների ժամանակներում կախարդական «Արևի քարը» ծովագնացներին օգնում էր գտնել ճանապարհը արևի բացակայության ժամանակ։

Նորվեգական վիկինգների մասին պատմող սագաներում հիշատակումներ կան հանելուկային ու կախարդական «Արևի քարի» մասին, որի օգնությամբ ծովագնացները կարողանում էին որոշել արևի դիրքը։

Սուրբ Օլաֆի՝ վիկինգների թագավորի մասին ավանդապատումներում, կախարդական այլ առարկաների հետ մեկտեղ, հիշատակվում են նաև ինչ-որ առեղծվածային բյուրեղներ, որոնց գոյության հնարավորությունը երկար ժամանակ կասկածի տակ էր։

Սակայն երբ հնագետները հայտնաբերեցին այդ արտասովոր բյուրեղը, պարզ դարձավ, որ վիկինգների առասպելական քարերը գոյություն են ունեցել իրականում։

Շարունակելի