Այսօր Երևանում նախատեսվում է հանրահավաք-երթ՝ ի պաշտպանություն Արցախի, և ընդդեմ հնարավոր տարածքային զիջումների

Այսօր Երևանում նախատեսվում է հանրահավաք-երթ, ի պաշտպանություն Արցախի, և ընդդեմ հնարավոր տարածքային զիջումների, որոնց մասին պարբերաբար խոսակցություններ են նետվում շրջանառության մեջ տարբեր պարտվողական ուժերի կողմից։ Մեր կուսակցությունը արդեն հայտնել է այս միջոցառմանը իր աջակցության մասին, և հստակորեն կանգնած է Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակը վերջնականորեն և լիարժեք ամրագրելու դիրքորոշման վրա։ Դա պահանջելու է առաջիկա տարիներին ոչ միայն զինված ուժերի արդիականացում և հզորացում, այլև արտաքին գործընկերների հետ հարաբերությունների տեղափոխում նոր որակական մակարդակ, սա, իր հերթին, պահանջում է նրանց տարածաշրջանային օրակարգերի և մոտեցումների խորը ըմբռնում։ Այս խնդիրների վերաբերյալ քննարկում ենք ունեցել tert.am թղթակից և մեր վաղեմի գործընկեր Hripsime Hovhannisyan-ի հետ։ Շնորհակալ կլինեմ ձեր արձագանքների համար, պատրաստ եմ շարունակել այս խնդրի շուրջ քննարկումները։

Avetik Chalabyan-ի ֆեյսբուքյան էջից

Այսօր Երևանում նախատեսվում է հանրահավաք-երթ, ի պաշտպանություն Արցախի, և ընդդեմ հնարավոր տարածքային զիջումների, որոնց…

Опубликовано Avetik Chalabyan Понедельник, 25 февраля 2019 г.