Վերջում կքայլենք ոչ թե «Բաղրամյան 26»-ներ գրավելու, այլ․․․

«Բոլորս դեպի փետրվարի 26-ի ազգային հավաքը»․ «Հայոց ազգային գվարդիա» կազմակերպության հիմնադիր Արշակ Զաքարյանի կոչը

Ուղղակի անհրաժեշտություն է փետրվարի 26-ին հանրահավաքը, ուր օրակարգում միայն մեկ հարց կլինի` հայերի դիրքորոշումը տարածքներ հանուն խաղաղության ՀՀՇ-ական թեզի նկատմամբ: Այն հայերը, ովքեր կտրականապես դեմ են նման զիջումների, պարտավոր են մեկընդմիշտ, գոնե մեկ անգամ, իրենց կյանքից մեկ օր, մեկ ժամ տրամադրել և ասել իրենց ոչը այս ազգադավ ծրագրին: Եթե հավատում եք հանրաքվեների արդարությանը, ուրեմն ձեռքներդ ծալեք ու ոչինչ մի արեք, մեր հանրաքվեն մենք կանենք մեր ֆիզիկական ներկայությամբ այդ հավաքին: Վերջում կքայլենք ոչ թե «Բաղրամյան 26»-ներ գրավելու, այլ դեպի Եռաբլուր, մեր տղերքին ասելու, որ իրենց թափված արյունով ողողված հողը էլ երբեք թուրքի ոտքի կոխան չի դառնա, ոչ մի պայմանով… Մոտ ժամանակներս այ նման «խաղաղասերների» թիվը կտրուկ շատանալու է, գայթակղիչ առաջարկներ են լինելու: Ժամանակն է մեր վերջնական ոչը ասելու մեր ֆիզիկական քվեով:

Բոլորս դեպի փետրվարի 26-ի ազգային հավաքը…

Զաքարյան Արշակի ֆեյսբուքյան էջից