Անորակ և ինքնակոչ քաղաքագետն ապակողմնորոշում, հիմարացնում, թմրեցնում ու անհիմն ալեկոծում է ողջ հասարակությունը

«Քաղաքագետների» մասին. իմ կարծիքով առավելագույն հարգանք պետք է ունենալ պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական որակավորման նկատմամբ։ Ողջունելի է այն, որ ասենք՝ փաստաբան, բժիշկ, տնտեսագետ, մաթեմատիկոս կամ ֆիզիկոս, իրավաբան, արվեստագետ և այլ որակավորումներով ներկայացողներն ունեն համապատասխան կրթություն։ Դեռևս չեմ հանդիպել իրավագիտական բարձրագույն կրթություն և արտոնագիր չունեցող փաստաբանի։ Սա շատ նորմալ է։

Ֆիզիկոսի մտքով չի էլ անցնում զբաղվել բժշկությամբ, տնտեսագետը փաստաբանի արտոնագրի համար դիմում չի տալիս և այլն։ Այլ կերպ չի էլ կարող լինել։

Ցավոք, ներկա Հայաստանում միակ ոլորտը, որտեղ կարելի է մուտք գործել և առանց կրթական ու մասնագիտական որակավորման իրեն իրավունք վերապահել գործել որպես «մասնագետ», «փորձագետ» և «վերլուծաբան», մնում է քաղաքագիտությունը։ Իհարկե, կան բնագիտական կրթությամբ մարդիկ, որոնք որոշակի ճանապարհ են անցել, մասնագիտացել և հմտացել քաղաքագիտական ոլորտում, բայց հաջողվածները, որոնց բոլորին էլ ճանաչում եմ, շատ քիչ են։ Այնինչ մեկ-երկու օր մեդիա դաշտին հետևելով՝ տեսնում ես, թե «քաղաքագետների» ինչ ահռելի բազմություն ունի մեր փոքրիկ երկիրը։ Տոկոսային հարաբերությամբ աշխարհում հաստատ առաջին տեղում ենք։ Վատ բժշկի մեկ սխալից տուժում է մեկ մարդ։ Անորակ և ինքնակոչ քաղաքագետն ապակողմնորոշում, հիմարացնում, թմրեցնում ու անհիմն ալեկոծում է ողջ հասարակությունը։

Լավ եղեք, ինքնակոչներին շատ մի հավատացեք, նրանց վերլուծություններին հետևելը թող թամաշա դառնա։

 

Garik Keryan-ի ֆեյսբուքյան էջից

,,Քաղաքագետների,, մասին . Իմ կարծիքով առավելագույն հարգանք պետք է ունենալ պրոֆեսիանալիզմի և մասնագիտական որակավորման…

Опубликовано Garik Keryan Пятница, 1 февраля 2019 г.