Հայաստանի և հայության ներքին թշնամիներն են, նրանց ուզածը հե՛նց այն է, ինչ ուզում են Ադրբեջանը, Թուրքիան ու մեր մյուս թշնամիները (տեսանյութ)

Այլասերվածների «իրավունքների» պաշտպան սորոսականներն առաջարկում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան

Հայաստանում գործող ավելի քան 60 հասարակական կազմակերպությունների միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը պատրաստվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին (20-31 հունվարի, 2020թ.) ներկայացնել, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խմբի համատեղ զեկույցը, որին անդրադարձել ենք նաև մեր «Ոտքերի տակ հողն այրվելու է նրանց, ովքեր կփորձեն այլասերվածներին արտոնյալ դարձնել, գործնականում ապահովել նրանց «իրավունքների» իրացումը» վերլուծականով և այլ հրապարակումներով:

Կանանց չեն սպանել այն պատճառով, որ կին են

Ըստ զեկույցի 1-ին մասի «Գենդերահեն բռնությունը և վերարտադրողական իրավունքները» բաժնի, գենդերային բռնությունը շարունակում է լայն տարածում ունենալ, քանզի ամեն տարի Հայաստանում սպանվում է միջինը 10 կին:

Գենդերը մարդու սոցիալական սեռն է, այսինքն` այն սեռը, որը մարդն ինքն է ընտրել իր համար, այլասերվածների գենդերը չի համապատասխանում նրանց աստվածատուր կամ բնատուր սեռին: Զեկույցի մեջբերված հատվածում, սակայն, «գենդերային բռնություն» ասվածը ոչ թե «գենդեր» բառի իմաստով է, այլ նկատի է առնված անձի սեռով պայմանավորված բռնությունը, ինչը, սակայն, այդ դեպքում էլ իրականությանը չի համապատասխանում, քանզի Հայաստանում կանանց հիշյալ սպանությունները կատարվել են ո՛չ այն բանի համար, որ նրանք կին են:

Վերոնշյալն արձանագրելով որպես սորոսական կազմակերպությունների կողմից մանիպուլյացիայի և կեղծիքի հերթական դրսևորում, մարդու իրավունքների սուտի պաշտպաններին մի հռետորական հարց ուղղենք` իսկ Հայաստանում տղամարդ չի՞ սպանվում, Հայաստանում ամեն տարի միջինը քանի՞ տղամարդ է սպանվում, ինչո՞ւ այս մասին իրենց զեկույցում չեն նշել…

Գործ ունենք Հայաստանի կործանման դավադիր ծրագրի ու դրա իրականացման սկզբնափուլի հետ

«2018 թվականին ընտանեկան բռնության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոստիկանությունը 9-ամսյա ժամանակահատվածում արձանագրել է ավելի քան 1,500 դեպք,- նշված է հիշյալ զեկույցում:- Թեև օրենքը ոստիկանությանն իրավունք է վերապահում միջամտել ընտանեկան բռնության դեպքում` կիրառելով պաշտպանական միջոցներ, հրատապ արձագանքի արդյունավետությունը մնում է ցածր: Դեպքերի մեծ մասում ոստիկանությունն ընդամենը նախազգուշացում է տալիս բռնարարին, որպես պաշտպանական միջոց, որը սակայն չի բարձրացնում տուժողի անվտանգությունը (ընդգծենք, որ նախազգուշացումն ևս, որպես պաշտպանական միջոց, նույն օրենքով նախատեսված է, հետևաբար ոստիկանությունն այս առումով օրենքի որևէ խախտում թույլ չի տալիս.- Ա. Հ.): Ոստիկանությունը և սոցիալական աշխատողներն այցերով հետամուտ չեն լինում և չեն դիտարկում վարքագծի փոփոխության ընթացքը (այսինքն` անկոչ հյուրի պես իրենց այցերով, ընտանիք ներխուժելով դեռ չեն զզվեցնում, հունից հանում նրա անդամներին.- Ա. Հ. ): Ոստիկանությունը նաև թերանում է գործողություններ ձեռնարկել բռնարարների կողմից պաշտպանության միջոցների խախտումների դեպքում, և այդ իրավիճակներում ապացուցման բեռը մնում է տուժողի վրա, որը պարտավոր է լինում գրավոր ցուցմունք տալ ոստիկանությանը» (իսկ ո՞ւմ վրա պետք է մնար ապացուցման բեռը, եթե, օրենսդրության համաձայն, հենց դիմող, բողոքող կողմն է պարտավոր ապացուցել, ինչպես նաև ցուցմունք տալ.- Ա. Հ.):

Դեռ չենք անդրադառնում նրան, թե ընտանեկան բռնության դեպքերի վերոնշյալ քանակությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, ոստիկանությունն իսկապե՞ս թերացել է, նրան ուղղված քննադատությունն արդարացի՞ է, թե հերյուրանք կամ չարախոսություն: Սրանք այլ հարցեր են: Ուզում ենք ընթերցողներին հիշեցնել, թե ժամանակին ինչ էինք նախազգուշացնում ընտնեկան բռնության մասին օրենքի առնչությամբ:

Գրում և մեր հաղորդումներում ասում էինք, որ հայ ընտանիքներից շատերի տակ դրված դանդաղ գործողության ական հանդիսացող այդ օրենքը սկզբնական շրջանում սոսկ մասամբ, շատ մեղմ է կիրառվելու, որպեսզի կործանման ուղի մտցված մեր հասարակության դիմադրողական արձագանքը մեծ չլինի, իսկ հետո օրենքը խստացվելու է (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այդ նպատալով արդեն պատրաստել է գործող օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարող օրենքի նախագիծը) և կիրառվելու է ամբողջությամբ, ամբողջ թափով: Ավելին` սորոսական կազմակերպություններն էլ չոքելու են ոստիկանության և պետական այլ հաստատությունների կոկորդին, որպեսզի նրանք հանկարծ դույզն ինչ չթերանան օրենքի կիրառման հարցում:

Հիմա մեր նախանշած հենց այս գործողությունների սկզբնական փուլի իրականացման ականատեսներն ենք, որոնց և օրենքի կիրառման արդյունքում Հայաստանում ոչ հեռավոր ապագայում բազմահազար ընտանիքներ քայքայվելու են, էապես ավելանալու է ամուսնալուծությունների թիվը, մեծապես նվազելու են ամուսնությունները և մանկածնությունը: Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ հիշյալ օրենքի նման օրենքներ ընդունած եվրոպական բազմաթիվ երկրներում արդեն դառն ու դաժան իրականություն է: Արտաքին բազում սպառնալիքների տակ և ժողովրդագրական աղետի մեջ գտնվող Հայաստանի համար դա առավել ևս անթույլատրելի է, հետևաբար մենք գործ ունենք Հայաստանի կործանման դավադիր ծրագրի ու դրա իրականացման սկզբնափուլի հետ, ծրագի՛ր, որը հղացողներն Արևմուտքում են, կատարողները` նրանց հայաստանյան խամաճիկները:

Սորոսականների գերխնդիրը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է

«Կառավարությունը վերջերս հայտարարել է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու մտադրության մասին, որը հարձակողական քարոզարշավի տեղիք է տվել ծայրահեղական խմբերի համար, որոնք պիտակում են վավերացումը որպես «կանաչ լույս նույնասեռական ամուսնություններին»»,- նշված է զեկույցում:

Նախ, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ՀՀ կառավարության կամ փաշինյանական իշխանության մտադրության դեմ հանդես եկողները ՀՀ ազգային անվտանգության ծառայության անգործության պարագայում մեր ազգային անվտանգության ծանր հոգսն իրենց ուսերին վերցրած մարդիկ են, որոնք ժամանակին գուժում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աղետալի հետևանքների մասին, բացատրում դրա անթույլատրելիությունը և իշխանությունից պահանջում չվավերացնել այն: Նրանք ծայրահեղական խմբեր չեն, ինչպես սորոսական կազմակերպություններն են դիմելով հերյուրանքի, նրանց պիտակել` հիշեցնելով ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն և Մոսկվայից սփռվող կենտրոնական հեռուստատեսությունը, որոնք Արցախյան շարժմամբ ոտքի ելած հայերիս ծայրահեղականներ էին անվանում:

Երկրորդ. Ստամբուլյան կենվենցիայի վավերացման դեմ օբյեկտիվորեն հանդես եկողները բազմիցս նշել են, որ դրա վավերացմամբ Հայաստանում կանաչ լույս է վառվելու ԶԼՄ-ներով այլասերման քարոզի, փողոցների վերևում բաներների ձևով, մետրոպոլիտենների կայարաններում և այլուր, իբրև սոցիալական գովազդ, իրար գրկած, իրար համբուրող արվամոլների, լեսբիների, տրանսվեստիտների պատկերները փակցնելու, այսպես կոչված, գեյ- շքերթների անցկացման և այդ ամենով Օվերտոնի պատուհանի մեխանիզմը գործարկելու,  այլասերվածների կողմից երեխաների որդեգրումը գործնականում իրականություն դարձնելու, անչափահասների դաստիարակչական հիմնարկներում տրանսվեստիտների աշխատելու և այլնի համար, որոնց մասին, սակայն, զեկույցի հեղինակները միտումնավոր կերպով, խորամանկորեն չեն նշել:

Հերյուրանք Հայաստանի իրավապահ մարմինների և դատական համակարգի նկատմամբ

«Ըստ կանանց նկատմամբ 2015-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած սեոական բռնության դեպքերի համապարփակ հետազոտության` 2017 թվականին մեծ խզում է բացահայտվել օրենսդրության և գործնականում կիրառման միջև: Գենդերազգայուն և տուժողակենտրոն մոտեցման բացակայությունը, ինչպես նաև իրավապահ մարմինների և դատական համակարգի կողմից հետագայում տուժողին մեղադրելը նվազեցրել են արդարադատության հասանելիությունը սեռական բռնությունից և ոտնձգություններից տուժած կանանց համար: Ամուսնական բռնաբարությունը չի ճանաչվում որպես առանձին հանցագործություն և սեռական բռնության տեսակ` չնայած այն փաստին, որ դեպքերի 38%-ում կասկածյալը կամ մեղադրյալը եղել է տուժողի զուգընկերը»:

Հայաստանի իրավապահ մարմինների և դատական համակարգի նկատմամբ վերոնշյալ առումով հերյուրանքից, զրպարտությունից բացի, ակնհայտ է նաև ամուսնական բռնաբարությունը որպես առանձին հանցագործություն և սեռական բռնության տեսակ ճանաչելու կապակցությամբ զեկույցում եղած անհեթեթությունը: Իսկ ինչո՞ւ պետք է ամուսնական բռնաբարությունն առանձին հանցագործություն և սեռական բռնության տեսակ ճանաչվի, երբ բռնաբարությունը բռնաբարություն է և այն կատարողը  ՀՀ քրեական օրենսգրքով բավական խիստ պատժի ենթակա: Որպեսզի ավելի մեղմ պատժի՞ ենթարկվի (ինչո՞ւ…), թե ավելի խիստ (դարձյալ` ինչո՞ւ…):

Այդ ի՞նչ հիմնավորմամբ այլ կնոջը բռնաբարողի համար պետք է համեմատաբար մեղմ պատիժ նախատեսվի, իսկ սեփական կնոջը բռնաբարողի համար` ավելի խիստ, իսկ եթե տարբերություն չպետք է լինի, ապա ինչո՞ւ ամուսնական բռնաբարությունը պետք է որպես առանձին հանցագործություն և սեռական բռնության տեսակ ճանաչվի, դրա համար առանձին հոդված մտցվի ՀՀ քրեական օրենսգիրք, մանավա՛նդ, որ Հայաստանում ամուսնական բռնաբարությունների թիվը չնչին է:

Սորոսականներն ուզում են, որ չկանխարգելվեն պտղի սեռով պայմանավորված աբորտները, չնվազեցվի դրանց թիվը

Զեկույցի հետագա շարադրանքից պարզ է դառնում, որ դրա հեղինակները դեմ են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելման նպատակով կառավարության նախաձեռնած նույնիսկ թույլ ու շատ մեղմ օրենսդրական կարգավորումներին:

«Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելման նպատակով կառավարության նախաձեռնած նոր օրենսդրական կարգավորումները կարող են անհարկի դժվարություններ առաջացնել անվտանգ աբորտ կատարելու ցանկություն ունեցող կանանց համար, սահմանված եռօրյա սպասաժամկետի և պարտադիր խորհրդատվության պատճառով»,- նշված է զեկույցում:

Սորոսականներն ինչպե՞ս կարող են թույլ տալ, որ Հայաստանի բնակչության թիվը թեկուզ մեկով ավելացվի, բա որ ծնվածից էլ հետո հանկարծ հայրենիքի պաշտպա՞ն ծնվի…

Նախ առկա է ահավոր սուտ, քանի որ իրականում անվտանգ աբորտ գոյություն չունի, ավելին` աբորտը մանկասպանություն է: Եվ երկրորդ` սահմանված եռօրյա սպասաժամկետը և պարտադիր խորհրդատվությունն անհարկի դժվարություններ չեն և ոչ մի պարագայում չեն կարող համարվել այդպիսին, դրանք նվազագույն անհրաժեշտություններ են: Բայց ո՜չ…

Սորոսական կազմակերպությունների տեսանկյունից չի՛ կարելի այնպիսի հնարավորություն ստեղծել, որ պտղի սեռով պայմանավորված աբորտ կատարելու ցանկություն ունեցողն այդ եռօրյա սպասաժամկետի ընթացքում, մանավանդ, պարտադիր խորհրդատվությունից հետո հանկարծ մտածի ու փոշմանի աբորտ կատարել, հրաժարվի իր այդ մտադրությունից: Այսինքն` զավակ ծնի և Հայաստանի բնակչության թիվը թեկուզ մեկով ավելացնի, որը հետո, իր հերթին ծնելով, կարող է նույնիսկ հայրենիքի պաշտպան զինվոր լույս աշխարհ բերել: Բա այս ամենը սորոսականներն ինչպե՞ս կարող են թույլ տալ…

Կարծում եմ, հենց վերոնշյալի համար էլ սորոսական կազմակերպությունների խումբն իրականությունն աղավաղելով ու սահմանված եռօրյա սպասաժամկետը և պարտադիր խորհրդատվությունն անհարկի դժվարություններ համարելով, առաջարկել է վերացնել դրանք, նշված առաջարկությամբ հանդես գալու այլ պատճառ պարզապես չկա:

Հայաստանի և հայության ներքին թշնամիներն են, նրանց ուզածը հե՛նց այն է, ինչ ուզում են Ադրբեջանը, Թուրքիան ու մեր մյուս թշնամիները

Սորոսական այս կազմակերպությունների ուզածը հե՛նց այն է, ինչ ուզում են Ադրբեջանը, Թուրքիան ու նրանցից շատ ավելի վտանգավոր, կարելի է ասել գրեթե ողջ մարդկության կողմից անիծված և մարդկության ատելությանն արժանացած մեր մյուս արտաքին թշնամիները: Նրանց ուզածը նաև այն է, ինչ Սատանայի ուզածը` մանկասպանություն, Աստծո ընտրյալ ժողովրդի քանակի նվազեցում և ոչնչացում: Հետևաբար սորոսական այս կազմակերպությունները և, առաջին հերթին, «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» անվամբ հանդես եկող Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցը Հայաստանի և հայության ներքին թշնամիներն են, և հետագայում թող որևէ մեկը չզարմանա, եթե հայերն իրենց իրավունք վերապահեն նրանց հետ վարվելու ինչպես ներքին թշնամիների:

«Թեև օրենքի հռչակված նպատակն էր նվազեցնել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի թիվը, հիմնական հետևանքը վերարտադրողական ծառայությունների հասանելիության նվազեցումն է, և այդպիսով, կանանց վերարտադրողական ընտրության հնարավորությունների սահմանափակումը»,- նշված է նույն զեկույցում:

Ակնհայտ է, որ իրականությունը դարձյալ անխղճորեն շուռ է տրված. աբորտի իրականացման, այսինքն` մանկասպանության ծառայությունն անվանված է վերարտադրողական ծառայություններ, սորոսականներն էլ բողոքում են դրանց հասանելիության նվազեցումից, վերարտադրողական (իրականում` մանկասպանության) ընտրության հնարավորությունների սահմանափակումից:

Սորոսականներն իրենց հորինած վերոնշյալ խնդիրների լուծուման համար զեկույցով առաջարկում են վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլյան կոնվենցիա) առանց վերապահումների, և փոփոխություններ կատարել ազգային օրենսդրության մեջ, այդ թվում` Քրեական օրենսգրքում (այստեղ են ասել` թան էլ չէ, փրթած մածուն), ինչպես նաև բարձրացնել կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը: Առաջարկի այս վերջին բաղադրիչը, կարծում եմ, արևմտյան համապատասխան կառույցներից նորանոր «գրանտներ» ստանալու և ՀՀ-ում Ստամբուլյան կոնվենցիայի քարոզչությամբ զբաղվելու ակնկալությունը, և այդ քարոզչությամբ հասարակությանը մոլորեցնելու, խաբելու նպատակն ունի:

Զեկույցի հեղինակներն առաջարկում են նաև «Զարգացնել դատական համակարգի, իրավապահ մարմինների և սոցիալական աշխատողների կարողությունները` ապահովելու արդյունավետ արձագանք գենդերահեն բռնության դեպքերին, ինչպես նաև երաշխավորելու պաշտպանական միջոցների կիրարկումը», «Ուժը կորցրած ճանաչել աբորտ կատարել ցանկացող կանանց համար նախատեսված պարտադիր սպասելու ժամանակի և պարտադիր խորհրդատվության մասին իրավական պահանջները և անկողմնակալ խորհրդատվություն իրականացնել ընտանիքի պլանավորման վերաբերյալ», իբրև թե նախատեսված կամ իրականացվող խորհրդատվությունը կողմնակալ է:

Այսինքն` սորոսականների ուզածը նաև այն է, որ բժիշկներն աբորտի ցանկությամբ իրենց մոտ եկած, բայց դեռ տատանվող կանանց ահաբեկեն երեխա ծնել-պահելու դժվարություններով, երկրում առկա սոցիալական պայմաններով, բացատրեն, որ հետո այդ երեխան մոր ոտքերին կապած քար է լինելու, որը նրան խանգարելու է աշխատել, լինել քաղաքացիական ակտիվիստ, զբաղվել հասարակական կամ քաղաքական գործունեությամբ, ճամփորդել արտերկրում…

Արթուր Հովհաննիսյան

Սորոսականները փորձում են տրանսգենդերների սեռափոխության վիրահատությունները մեր հարկերի հաշվին իրականացնել

Опубликовано Ani Hovhannisyan Суббота, 21 декабря 2019 г.