«Վերելք»․ Որտեղի՞ց եկան պողոսները, որոնք վտանգում են պետությունը (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը համեմատում է 1988-90 թթ․ և 2018 թ․ հեղափոխությունները և փաստում, որ ի տարբերություն ներկայի, 1990-ի սկզբներին իշխանական պողոսներ չկային, ովքեր հանձն կառնեին այնպիսի ստոր արարքներ, ինչպիսին, օրինակ, Հենրիկ Մխիթարյանի մորը պարսավելն է։
Պեպանյանը ներկայացնում է օխլոս-պողոսների առաջացման իր տեսակետը, որը պայմանավորված է հիմնականում ազգային կրթական համակարգի չգոյությամբ։
Ցածրամշակույթ, ազգային արժեքներին անտեղյակ այս տեսակը, որը հարյուրհազարների է հասնում, լուրջ վտանգ է ներկայացնում մեր պետությանը, և երկրի  առջև ծառացած թիվ մեկ խնդիրն այդ շերտին պետության քաղաքացի դարձնելն է,- կարծում է Պեպանյանը և որպես ժամանակավոր ելք, առաջարկում է փոփոխության ենթարկել ընտրական համակարգը։

Մանրամասները՝ տեսանյութում