Միայնակ տարեցների կոմունալ վճարները կփոխհատուցի պետությունը

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ 2020-ից միայնակ ապրող տարեցների կոմունալ վճարները կփոխհատուցի պետությունը:
«Քանի որ քաղաքացիների մոտ հարցեր են առաջանում, ավելացնեմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ սոցիալական բնակարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն»,- գրել է ավագանու անդամը: