Ատկատների և կոռուպցիայի ռիսկ տեսնող գիտնականը բաց նամակով դիմել է նախագահին ու վարչապետին (տեսանյութ)
Չինացի արտադրողները և Հայաստանում ոմանք պետք է շահեն, նույնիսկ այլասերվածների «իրավունքների» պաշտպանները պետք է օգտվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամից, բայց․․․
Տեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանը վաղուց է զբաղվում արևային էներգիան օգտագործելու համար նոր տեխնիկայի ստեղծման ու զարգացման գործերով՝ նպատակ հետապնդելով մեր երկիրը հանել տնտեսական ճգնաժամից, համապատասխան աշխատատեղեր ստեղծել Հայաստանի քաղաքացիների, հատկապես աղետի գոտու բնակչության համար, 1-2 կարգով ավելացնել մեր երկրի ՀՆԱ-ի ծավալները, Հայաստանի համար բավարար միջոցներ ապահովել զենքի և ռազմական տեխնիկայի անհրաժեշտ գնումների և ՀՀ-ում դրանց նոր արտադրությունների նպատակով, կանխել և բացառել արտագաղթը, բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը, նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը և այլն:
Աշխատանքների տեսական, գիտահետազոտական, կոնստրուկտորական և փորձարկման փուլերը, գիտնականի հավաստմամբ, արդեն ավարտել են ու հասել են զանգվածային արտադրություն կազմակերպելու նպատակով ներդրումներ ներգրավելու փուլին, սակայն բախվել են հիշյալ ծրագրի նկատմամբ իշխանությունների անտարբերությանը։ Վահան Համազասպյանը ստիպված է եղել օրերս բաց նամակով դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին։
Զարմանալ չի կարելի, որ ԼԳԲՏ անձանց (լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների) «իրավունքների» պաշտպաններին «Հայաստան» համահայկական հիմնադրամից միջոցներ հատկացրած հիշյալ հիմնադրամի միջոցները տնօրինողներն անտարբեր են ակադեմիկոս, լուսահոգի Պարիս Հերունու «Արև» և Վահան Համազասպյանի Երկրների հելիոֆիկացիայի ծրագրերի նկատմամբ, զարմանալ չի կարելի, բայց և չի կարելի չզայրանալ․․․
Վահան Համազասպյանի հետ LIVEnews.am-ի տաղավարում մեր զրույցը վերոնշյալ խնդիրների շուրջ է։
Մանրամասները՝ տեսանյութում