WCIT 2019-ի շրջանակում առաջին անգամ վեց լավագույն ստարտափներն ստացան մրցանակներ

Հայաստանում անցկացվող WCIT 2019-ի շրջանակում լավագույն 6 ստարտափները ստացան Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանած մրցանակները: Ստարտափների համար Հայաստանի տեխնոհամայնքը սահմանել էր 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդ:

Երեք ստարտափներ ստացան 25 հազարական, մյուս երեքը՝ 10 հազարական դոլար:

Ստարտափներն իրենց գաղափարները ներկայացրել էին համաժողովի շրջանակում անցկացվող «Կայծակնային ռաունդներին»:

WCIT 2019-ը կայացավ Հայաստանում հոկտեմբերի 6-հոկտեմբերի 9-ը: