Վալերի Օսիպյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել:

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերի Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: