Արարատ Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բաղկացած է 435 կոնգրեսականներից: Նրանցից 199-ը հանրապետական են: Ներկա փուլում ծայրաստիճան լարված են դեմոկրատների հարաբերությունները հանրապետական կուսակցության և հանրապետական նախագահի հետ:

116-րդ (գումարման) Կոնգրեսում հայկական հանձնախումբը բաղկացած է 110 Կոնգրեսականից:

Հետաքրքիր է, բայց Կոնգրեսում ՀՀ Աժ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հայկական հանձնախմբի բացառապես դեմոկրատ կոնգրեսականներ, չնայած որ հանձնախմբում 18 հանրապետական կա: Նույնիսկ եթե հանդիպման նախաձեռնողը դեմոկրատներն են լինում, ապա հրավերը ուղարկվում է նաև հանրապետական կոնգրեսականներին: Նույն սկզբունքն է գործում, եթե միջոցառումը նախաձեռնում է հայկական դեսպանությունը, կամ լոբբիստները: Իսկ, եթե հանրապետականները հրավիրված են եղել ու չեն եկել հանդիպմանը, նշանակում է մենք այդպես էլ չսովորեցինք աշխատել ԱՄՆ հանրապետական կուսակցության հետ:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Արարատ Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատը բաղկացած է 435…

Опубликовано Armenian Center for American Studies Пятница, 19 июля 2019 г.