Ռազմական կցորդներն այցելել են ՀՕՊ զորամաս

Հունիսի 25-ին ՀՀ-ում հավատարմագրված արտերկրների դեսպանությունների ռազմական կցորդները, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակում, եղել են զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությունը զորամասի հրամանատարի ուղեկցությամբ ծանոթացել է մարտական ծառայության կրման պայմաններին և մարտական խնդիրներին, զորամասի գործունեության և կառուցվածքի որոշ մանրամասներին: