Տրանսպորտը 90 %-ով մասնավորին է պատկանում․մեր նոր ծրագրով այն համայնքային կլինի (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ քաղաքային տրանսպորտին։ Քաղաքապետը նշեց, որ մասնավոր տրանսպորտի մոդելը իր համար ընդունելի չէ․ «Մեր նոր ծրագիրն արդեն պատրաստ է և այն շուտով կներկայացնենք կառավարությանը»,- նշեց Մարությանը։
Նա նաև անդրադարձավ 46 համարի երթուղայինի աղմկահարույց դեպքին, որի վարորդը աշխատանքից հեռացվել է։
Մանրամասները՝ տեսանյութում