Մեր քայլերը ոչ թե գովազդում են այլասերություն տարածողներին, այլ արթնացնում են հասարակությանը (տեսանյութ)

«Իմ մարմինն անձնական է» գրքի սպառնալիքների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանն ընթերցեց իրենց հայտարարությունը՝ ուղղված ԱԱԾ ղեկավարին, Նաիրա Զոհրաբյանին և փաստաբանների պալատի նախագահին։ Հայտարարության մեջ  նախաձեռնության անդամները շեշտադրել են Սորոսի հիմնադրամի կողմից Հայաստանին սպառնացող վտանգները՝ միասեռականության տարածում, հղիության արհեստական ընդհատումների խրախուսում, Արցախի ճակատում պարտվողականության գաղափարի քարոզում և այլն, որոնք կանխելու համար հայտարարության հասցեատերերին հորդորում են զգոն լինել և համապատասխան քայլեր ձեռնարկել այդ հիմնադրամի ֆինանսավորած ծրագրերը Հայաստանում արգելելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում