Ճապոնիան ՀՀ-ին տրամադրել է հրշեջ մեքենաների նոր խմբաքանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ իրավիճակների նախարարությունում ներկա է գտնվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրված հրշեջ մեքենաների ներկայացման արարողությանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, ճապոնական կողմը մեր երկրին տրամադրել է 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ճապոնական կողմին օժանդակության համար։