Երեք շաբաթում հայտնաբերվել են 662 ապօրինի հատված ծառեր

ԲՆ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում պահպանության աշխատանքներ իրականացնելիս, պահախմբի աշխատակիցների կողմից բացահայտվել են հին և թարմ ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Այս մասին տեղեկացնում է հիշյալ ՊՈԱԿ-ի լրատվական բաժինը:

2019թ․ մարտի 29-ից ապրիլի 22-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում հայտնաբերվել են 662 ապօրինի հատված ծառեր, այդ թվում․

«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 19 ապօրինի հատված ծառ

«Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 193 ապօրինի հատված ծառ

«Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 31 ապօրինի հատված ծառ

«Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 141 ապօրինի հատված ծառ

«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 121 ապօրինի հատված ծառ

«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 10 ապօրինի հատված ծառ

«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 147 ապօրինի հատված ծառ։