Հայը քաղաքակրթական կոդ է փոխանցելու աշխարհին (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Աշխարհաժողովի նախաձեռնող խմբի և Ազգային արժեք ակումբի անդամ Արմեն Ներսիսյանը։
2018 թվականին ականատես եղանք, որ մենք պետականության ընկալում չունենք և մեզ հետաքրքրում են հիմնականում սոցիալական խնդիրները, որի համար էլ դուրս եկանք պայքարելու նախկին իշխանությունների դեմ։ Այսինքն՝ այսօր արձանագրում ենք, որ մեր հասարակությունը անառողջ է չի կարող առանց պետականության ընկալման ու ազգային գաղափարաբանության ամուր ու կուռ պետություն կառուցել։ Արմեն Ներսիսյանի հետ խոսեցինք այս խնդրից և մեր ազգին, հասարակությանը վերակրթելու, վերափոխելու անհրաժեշտությունից, ինչը, ըստ նրա, հնարավոր կլինի կառավարման քաղաքական համակարգը փոխելու շնորհիվ։ Աշխարհազորն է դառնալու քաղաքական կառավարման համակարգի մոդելը՝ իր գործիքակազմով։ Այսօր ամբողջ աշխարհում է մաշված ներկա գործող քաղաքական կառավարման համակարգը, որի բաղադրիչներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ազատականացված տնտեսությունը։
Խոսեցինք ազգային պետություն կառուցելու հայեցակարգից և այդ ուղղությամբ արվող քայլերից։
Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև մեր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, որը տանում է դեպի Թուրքիայի, ադրբեջանի հետ Հայաստանի բարեկամությանը, ինչպես նաև այդ ճանապարհով տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղմանը։ Սա, Արմեն Ներսիսյանի գնահատմամբ, շատ վտանգավոր ճանապարհ է, որը հարկավոր է կասեցնել։
Ո՞րն է այս իշխանություններից ձերբազատվելու գործիքը, թվում է՝ բոլոր սպասելի գործիքները սպառվեցին՝ սպառելով նաև փողոց դուրս եկած հանրության վստահությունը։ Ուրեմն ո՞րն է այլընտրանքը։ Աշխարհաժողովի նախաձեռնող խմբի անդամի կարծիքով՝ հնարավոր ու լավագույն տարբերակն ինքնակազմակերպվելն է, որի ականատեսն էլ մենք շուտով կլինենք։
Մանրամասները՝ տեսանյութում

