Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ. Թրամփ

Մեր նոր չքնաղ Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 

Ինչպես հավելել է Թրամփը, Գրենլանդիան անգերազանցելի է ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգության ապահովման տեսանկյունից։

«Կան փորձագետներ, որոնք ասում են, որ հեշտ հասանելի նավթի ծավալն այնտեղ շատ ավելի մեծ է, քան աշխարհի գրեթե ցանկացած այլ հողում, և, որ ավելի կարևոր է, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրոպայի պաշտպանության ու հարձակման անվտանգության նպատակով, այն անգերազանցելի է:

ԱՄՆ-ի վրա ցանկացած ապագա հարձակում ստիպված կլինի անցնել Գրենլանդիայով, որտեղ մեր պաշտպանությունը սովորականի պես կխոցի անօդաչու թռչող սարքերը, հրթիռները կամ զենքի ցանկացած այլ ձև, որը դեռ նույնիսկ չի էլ հորինվել։ Այն մեզ տալիս է ժամանակ, դիրք և տեսադաշտ, ինչպիսին աշխարհում ոչ մի այլ տեղ չկա», – գրել է նա։