Պուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին՝ 95-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով նրա ավանդը պատմական գիտության և հումանիտար կրթության զարգացման գործում։ Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը Չուբարյանին անվանել է խոշոր գիտնական և ճանաչված մասնագետ միջազգային հարաբերությունների ու ժամանակակից քաղաքական գործընթացների ոլորտում։ Ռուսաստանի նախագահը նշել է նրա կազմակերպչական և լուսավորչական գործունեությունը Համընդհանուր պատմության ինստիտուտի տնօրենի և գիտական ղեկավարի պաշտոնում։

ՌԴ ղեկավարն ակադեմիկոսին մաղթել է առողջություն, ոգու առույգություն և անսպառ ստեղծագործական էներգիա։

Չուբարյանը մասնագիտացած է 20-րդ դարում Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների պատմության ուսումնասիրության մեջ։

Ակադեմիկոսը համարվում է նաև հայրենական պատմագրության նոր ուղղության հիմնադիր, որը նվիրված է եվրոպական գաղափարների և Եվրոպայի պատմության ուսումնասիրությանը։ Ալեքսանդր Չուբարյանն ավելի քան 350 գիտական աշխատությունների, դրանց թվում՝ ինը մենագրության հեղինակ է, հաղորդում է ТАСС-ը։