Ադրբեջանում շարունակվում են դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը. քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ադրբեջանի Բաքու և այլ քաղաքներում շարունակվում են դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը, որոնց ընթացքում նաև քաղաքացիներ են բերման ենթարկվում:

Բողոքի ակցիաներին են միացել են դպրոցականներ, որոնք համերաշխություն են հայտնել հիջաբ կրող աշակերտուհիներին։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «հասարակական կարգը կոպտորեն խախտելու» մեղադրանքով 37 մարդ է ձերբակալվել, վնասվել է ուսումնական հաստատությունների գույքը։

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է ընդունել դպրոցական միասնական համազգեստի կանոններում՝ արգելելով «այն տարրերը, որոնք չեն համապատասխանում աշխարհիկ կրթության սկզբունքին»։ Թեև որոշման մեջ հիջաբի մասին ուղղակիորեն նշված չէ, հոկտեմբերի 9-ից դպրոցներում ստուգումներ են սկսվել, իսկ գլխաշոր կրող աշակերտուհիներին հեռացրել են դասերից։ Գլխաշոր չկրելու պահանջ է ներկայացվել նաև ուսուցչուհիներին։