Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք (տեսանյութ)
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք։
Երևանում գործող ընկերությունը հատուկ հավելվածի միջոցով քաղաքացիներին առաջարկել է պրեմիում դասի ավտոմեքենաներով տաքսի ծառայություն, որը գովազդվել է նաև սոցիալական ցանցերում՝ հայտնի բլոգերի մասնակցությամբ։ Թողարկվել են անդամակցության քարտեր, որոնց գնորդները, ըստ առաջարկի, ամսվա ընթացքում կարող էին անվճար օգտվել իրենց հաշվեկշռին կցված մի քանի ավտոմեքենաներից։
Ընկերությանը դիմած 14 քաղաքացի վճարել է ընդհանուր 8 միլիոն 475 հազար դրամ, սակայն խոստացված ծառայություններն ու գործողությունները չեն կատարվել։

