Բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատոր Վազգեն Համբարձումյանը. «Մեդիա պաշտպան»

ԱԺ դիմաց տեղ ունեցող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատոր Վազգեն Համբարձումյանը։ Այս մասին հաղորդում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:

«Ոստիկանության նմանօրինակ պահվածքն անընդունելի է։ Վերջին շրջանում ոստիկանները քանիցս անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում լրատվական ներկայացուցիչների նկատմամբ։

Այս դեպքն ուղիղ հարված է խոսքի ազատությանը։ Ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտելու օպերատորի և լրատվականի մասնագիտական աշխատանքը։

Նմանատիպ քայլերը պետք է ստանան կոշտ արձագանք։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության արարքը, պահանջում վայրկյան առաջ ազատ արձակել իր մասնագիտական պարտականություններն իրականացնող Վազգեն Համբարձումյանին»,- նշված է «Մեդիա պաշտպանի» հայտարարության մեջ։