Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը պատասխանել է Արփինե Հովհաննիսյանի՝ գերիների խնդրով դիմումին

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Հարգելի հայրենակիցնե՜ր

Ինչպես տեղեկացրել էի, գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին։ Այս ընթացքում պարբերաբար նրանց տեղեկացրել եմ զարգացումների մասին, այդ թվում այն մասին, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո էլ ունենք նոր գերիներ։ Այսօր պատասխան նամակ եմ ստացել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարից, որտեղ նա շեշտել է հումանիտար աղետի հետևանքների վերացմանն ուղղված անձամբ իր ու ԵԽ պատրաստակամությունը։

Հ.Գ. Որևէ այլ դետալ չեմ ասում ու չեմ բարձրաձայնում մյուս գործընկերների խնդրանքով՝ գործընթացին չվնասելու համար»։