Ադրբեջանական լրատվամիջոցների լուրերն ու տեսանյութերը այն մասին, թե հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է

Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերը այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր: