Բաքուն հաստատում է ռազմական ուղղաթիռի և այլ կորուստների մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ռազմական ուղղաթիռի, ինչպես նաև այլ կորուստներ ունի:  Այս մասին ասված է հակառակորդի ՊՆ պաշտոնական կայքում:

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմական ուղղաթիռը խոցվել է Թերթերի ուղղությամբ, անձնակազմի անդամները ողջ են»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ և երեք տանկ: Հակառակորդն ունի նաև մարդկային և տեխնիկայի կորուստներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: