Կորոնավիրուսից 41 տարեկանում մահացել է ՊԵԿ փորձառու աշխատակից Ռաֆայել Գյուլասարյանը
Անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ: Նշենք, որ Ռաֆայել Գյուլասարյանն ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն:
ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆայել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

