Վրաստանի վարչապետը կողմ է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության պահպանմանը՝ նշելով, որ ռուս ժողովուրդը թանկ է վրաց ժողովրդի համար։

«Երկխոսությունը պետք է շարունակվի մեկ պարզ պատճառով. ռուս ժողովուրդը թանկ է մեզ համար։ Նրանք մեր հարևան երկիրն են։ Քաղաքականությունը փոխվում է, բայց մարդիկ մնում են մարդիկ։ Նույնիսկ եթե Անտարկտիդան հալվի, մենք դեռ հարևաններ կմնանք։ Հետևաբար, երկխոսությունը միշտ անհրաժեշտ է, և մենք պետք է այն պահպանենք», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։