Նոր Սահմանադրության նախագծի վրա պետք է փակցնել Ալիևի լուսանկարը, հետո այն այրել, մոխիրը լցնել զուգարանակոնքի մեջ ու ջուրը բաց թողնել (տեսանյութ). 2

Իսկ այս գործողությունները կատարելուց հետո ձերբակալել Նիկոլին ու լուծել նրա կալանավորման հարցը

 

Սկիզբը՝ այստեղ 

Ալիևի պարտադրանքով, թելադրանքով կամ պատվերով գրված հակահայկական Սահմանադրությունը հայ ժողովրդի կողմից բացարձակապես մերժելի է, հանրաքվեի դրվելու դեպքում այն Հայաստանի քաղաքացիների կողմից չի կարող ընդունվել:

Սակայն, աչքի առաջ ունենալով առնվազն խորհրդարանական նախորդ երկու ընտրությունների կեղծման դառը փորձը, կասկած չունեմ, որ թուրքի լամուկ Նիկոլ հայադավի ոհմակը (չարախումբը) այս անգամ էլ փորձելու է կեղծել հանրաքվեի արդյունքները: Նշվածը թույլ չտալու համար վերջապես միավորված ընդդիմությունը Նիկոլ հայադավին և իր ոհմակին նախ պետք է ի սկզբանե և ամենայն լրջությամբ հասկացնի, որ այս անգամ քվեարկության արդյունքների կեղծումն ամենառարկայական կերպով հետևանքներ է ունենալու իրենց բոլորի համար՝ սկսած ոհմակի իշխանությունը պահող ենիչերիներից, վերջացրած ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում «Ազգային ժողով» կոչվածում խորհրդարանական մեծամասնություն ստացած ՔՊ-ի («Քեմալական պայմանագրի») պատգամավորները և հենց ինքը:

Հայաստանում սահմանադրական կարգը տապալածներին իրենց համապատասխան տեղը դնելը սահմանադրական կարգի տապալում չէ:

Նիկոլը և իր ոհմակը, ինչպես արդեն հայտնի է, չեն կարող վերցնել ու Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի: «Ազգային ժողով» կոչվածում նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշում ընդունելու համար իշխող խմբակցությանը պակասում է 6 քվե։

Տողերիս հեղինակը որևէ կասկած չունի, որ Նիկոլ հայադավի իշխանական ոհմակն արդեն իսկ սկսել է ու հիմա էլ շարունակում է ընդդիմության պատգամավորների շրջանում, այսպես կոչված, թույլ օղակների որոնումը, այսինքն՝ նրանց, ովքեր չդիմանալով իշխանությունների, մասնավորապես, ուժայինների հոգեբանական ճնշումներին, ահաբեկելու, համոզելու համալիր միջոցառումներին, տեղի կտան ու կհամաձայնեն վերջին պահին անակնկալ քվեարկել ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու իշխանական որոշման օգտին: Մանավա՛նդ, որ համաձայնելու դեպքում կարող է նրանց ինչ-որ մի լուրջ բան խոստացվել:

Ընդդիմության պատգամավորն ինքը կարող է քրեական օրենսդրության հետ կապված որևէ խոցելի տեղ ու խնդիր չունենալ, բայց ո՞վ կարող է բացառել, որ այդպիսի խնդիր չի կարող ունենալ նրա եղբայրը, քույրը, ծնողը, զավակը, հարսը, փեսան և այլք, ու պատգամավորը տեղի չի տա «չես համաձայնի՝ կնստացնենք» ահաբեկմանը:

Ազգովին ուրախ կլինենք, եթե այդպիսի պատգամավորներ չգտնվեն, սակայն, կրկնում եմ, հակառակը բացառելը հնարավոր չէ: Սա թույլ չտալու համար «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, նրանց կազմի մեջ գտնվող կուսակցությունները մեծ պատասխանատվություն և անելիք ունեն: Այնպես չէ, որ եթե իշխանական ոհմակին հաջողվի ընդդիմության 6 պատգամավորի քաշել իր կողմը՝ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար, վերոնշյալ դաշինքներն ու նրանց կազմում գտնվող կուսակցությունները պատասխանատվությունը դնելու են միայն տվյալ պատգամավորների վրա ու մի կողմ են կանգնելու: Ո՜չ, այդ պահից սկսած նրանք կդառնան քաղաքական դիակ, ինչը, սակայն, կատարվածն այլևս չի փոխի:

Ի՞նչ կարելի է անել վերոնշյալը թույլ չտալու համար, ելք կա՞ ստեղծված իրավիճակից: Իհարկե՛ կա: Չգիտեմ՝ վերոնշյալ դաշինքներին հայտնի՞ է այդ ելքը, կամ, ընդհանրապես, ի՞նչ են անում իրադարձությունների զարգացման նշված ընթացքը թույլ չտալու համար, սակայն հենց այս հոդվածում կարող եմ նշել հնարավոր առավելագույն արդյունքն ապահովող միջոցը: Այնուհանդերձ, չեմ նշի, սույն հրապարակումը կուղարկեմ վերոնշյալ դաշինքների պատասխանատուներին, կհասցնեմ նշված դաշինքների կազմում գտնվող կուսակցությունների պատգամավորներին ու մի կարճ ժամանակ կսպասեմ՝ տեսնելու, հասկանալու համար, թե հետաքրքրվա՞ծ են նշված միջոցն իմանալով ու կիրառելով, հրավիրելո՞ւ են համապատասխան զրույցի, թե հակառակը, կամ էլ համարում են, որ իրենք ամեն ինչ գիտեն և կողքից որևէ խորհրդի կամ առաջարկության կարիք չունեն: Հարգելի ընթերցողներ, խոստանում եմ տեղեկացնել այս յուրօրինակ փորձի արդյունքների մասին:

Նիկոլն ու «Քեմալական պայմանագիրը», եթե ընդդիմությունից չհաջողվի 6 պատգամավորի «գողանալ», ընդդիմությունն էլ Նիկոլի հայտնի պահանջը չկատարի ու թույլ չտա ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշումն ընդունել, իհարկե, ունեն նաև պլան Բ, ինչի գոյությունը չեն թաքցրել: Ահա այն. նշանակել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ այն հաշվարկով, որ այս անգամ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կունենան և վերոնշյալ որոշումն ինքնուրույն կընդունեն:

Չհայտարարված մասն այն է, որ Նիկոլի ոհմակն այս անգամ դարձյալ ընտրակեղծիքներով և այլ ընտրախախտումներով է փորձելու խորհրդարանում վերոնշյալ մեծամասնությունն ապահովել: Եթե բանը հասավ արտահերթ ընտրությունների նշանակմանը, ապա ընդդիմությունը Նիկոլ հայադավին և իր ոհմակին պետք է հասկացնի այն, ինչ վերևում գրել էի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու առնչությամբ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ