Նոր Սահմանադրության նախագծի վրա պետք է փակցնել Ալիևի լուսանկարը, հետո այն այրել, մոխիրը լցնել զուգարանակոնքի մեջ ու ջուրը բաց թողնել (տեսանյութ)
Իսկ այս գործողությունները կատարելուց հետո ձերբակալել Նիկոլին ու լուծել նրա կալանավորման հարցը
«Իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկներ, Նիկոլի մեկանգամյա, իսկ որոշներիդ պարագայում բազմակի օգտագործման գործիքներ, որ մինչև ողնուծուծն ախտահարված եք քաղաքական կոռուպցիայով, հիմա եթե գրեմ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը ոչ լեգիտիմ կերպով զբաղեցնող թուրքի լամուկ Նիկոլ հայադավը ադրբեջանա-թուրքական տանդեմի, ավելին՝ նաև Արևմուտքի հակահայկական և հակառուսական ուժերի, գլոբալիստների, խորքային պետության կամ ջհուդամասոնների գործակալն է այստեղ, դուք ի՞նչ է՝ ինձ կանչելու եք հարցաքննությա՞ն, իր գործակալ լինելը հիմնավորող տեսագրություն, ձայնագրություն կամ փաստաթո՞ւղթ եք պահանջելու և, բնականաբար, չստանալով, սուտ մատնության հատկանիշներով հանրային քրեական վարո՞ւյթ եք հարուցելու իմ նկատմամբ… Լո՞ւրջ… Առը հա, թե ես ձեզ այդ հաճույքը կպարգևեմ:
Ես՝ ցանկացած լրագրողից ավելի մեծ հնարավորություններ չունեցող լրագրողս, պետք է ձեզ համար հիմնավորող տեսագրություններ, ձայնագրություններ կամ փաստաթղթե՞ր ճարած լինեի… իմը լինեին օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումներ իրականացնելու ձեր իրավական, տեխնիկական, ֆինանսական միջոցներն ու հնարավորությունները, միգուցե վերոնշյալն արդեն ձեռք բերած ու ներկայացրած լինեի: Միգուցե…
Եվ ահա թե ինչու միգուցե. այդ ո՞ր պետության հատուկ ծառայություններում են այնպիսի խելոքներ աշխատում, որ գործակալին հանձնարարությունը տալիս չեն բացառում տեսախցիկի, ձայնագրիչի և երրորդ անձի (վկայի, թեկուզ, սեփական գործընկերոջ) առկայությունը, ավելին՝ հանձնարարությունը նույնիսկ փաստաթղթավորում են, ընդ որում, նույնիսկ չբացառելով երրորդ կողմին տվյալ փաստաթղթի հասանելիությունը…
Այնպես որ, չհարգարժան քաղպոռնիկներ, Նիկոլի՝ թշնամական պետությունների և ուժերի գործակալ լինելու խնդրի առնչությամբ համապատասխան ապացույցներ, հիմնավորումներ ձեռք բերելու պարտականությունը հե՛նց ձերն էր ու ձե՛րն է, որը հանցավոր անգործություն դրսևորելով, չեք կատարել ու չեք կատարում:
Միաժամանակ, վերոշարադրյալը նկատի ունենալով, կարծում եմ, որ պետք է առաջնորդվել ոչ թե գործակալական հանձնարարությունը կամ հանձնառությունը ապացուցող տեսագրության, ձայնագրության, փաստաթղթի կամ վկաների առկայության- բացակայության հանգամանքով, այլ նրանով, թե Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) հանցավոր գործունեությունը, իսկ որոշ դեպքերում նաև անգործությունն ինչ հետևանքների է հանգեցրել, ինչ առկա և միանգամայն սպասելի վնասների և վտանգների:
Պետք է տեսնել ու գնահատել վերոնշյալ գործողությունները և անգործության դրսևորումներն իրենց համակցության մեջ, իրենց փոխկապակցվածությամբ, պետք է տեսնել դրանց ներքին տրամաբանությունը, շարունակականությունն ու հետևողականությունը, դրանց միտումը, իսկ այս ամենը տեսնելու և գնահատելու դեպքում ողջամտորեն անհնար էր և անհնար է չհանգել Նիկոլի՝ թշնամական պետությունների և ուժերի գործակալ լինելու և առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ եզրակացության, ինչը չի արվել:
Մի շարք քայլերով և անգործության դրսևորումներով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի նախագահ Ալիևին վաճառելը կամ նվիրելը, միով բանիվ, Ադրբեջանին հանձնելը Նիկոլի և իր ոհմակի կողմից պետական դավաճանության միակ դեպքը չէ, որի առթիվ հանցագործության մասին հրապարակային հաղորդումներս՝ հրապարակված վաղուցվանից, տևականորեն ու տպագիր և էլեկտրոնային բազմաթիվ ԶԼՄ-ներում (այնպես որ, դրանք չնկատել չէիք կարող), հանցավոր անգործությամբ թողել եք անհետևանք: Ահա դրանցից ընդամենը մեկը՝ 25 մասից բաղկացած ու դեռ անավարտ հոդվածաշարը: Արցախն Ադրբեջանին հանձնելուն հետևեցին ականապատ տարածքների քարտեզները և Հայաստանի տարածքների մի մասը դարձյալ պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնելը, «Թրամփի երթուղին», որը բացվեց, գործարկվեց հենց երեկ:
Եվ ահա դարձյալ երեկ՝ նոյեմբերի 23-ին, Նիկոլ հայադավը, որպես վերոշարադրյալի հետևանք անպատժելիությունից լկտիացած, անցել է հօգուտ արտաքին թշնամիների և Հայաստանի դեմ ուղղված պետական դավաճանության հերթական դրսևորումն ի կատար ածելու սկզբնական քայլին: Նոյեմբերի 23-ի առավոտյան նա սոցիալական ցանցերում հայտարարեց նոր Սահմանադրության նախագծի հրապարակման մասին: Եթե, ի վերջո, այն դրվեց հանրաքվեի, ապա ելնելով այն ամենից, ինչը կապված է 2026թ. հունիսի 7-ի ու նախորդած խորհրդարանական ընտրությունների հետ, կասկած չունեմ, որ ոհմակի կողմից փորձ է արվելու նախագիծն ընդունել ընտրակեղծիքներով:
Նոր հիմնական օրենք պատրաստելու և դրա վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին Նիկոլը բազմիցս է խոսել վերջին շուրջ մեկուկես տարվա ընթացքում։ Նախագիծը հրապարակվել է հատուկ դրա համար ստեղծված կայքում: Եթե հակիրճ, ապա նոր Սահմանադրության նախագծի վրա պետք է փակցնել հայերիս ու Հայաստանի արտաքին թշնամի Ալիևի լուսանկարը, հետո այն այրել, մոխիրը լցնել զուգարանակոնքի մեջ, ջուրը բաց թողնել, այնուհետև պետական դավաճանության համար Նիկոլին և իր հանցակիցներին ձերբակալել ու դատարան կալանավորման միջնորդություններ ներկայացնել, ինչը, համոզված եմ, չեք անի՝ հաշվի չառնելով, որ դրանով հայրենատեր հայերին, թեկուզ ակամա, կարող եք մղել ինքնադատաստանի՝ կրելով հետևանքների պատասխանատվությունը:
Ահա փաստարկներից ընդամենը մեկը , որով հիմնավորվում է, որ նոր Սահմանադրության նախագիծը գրվել է պետական դավաճանության միտումով: Առաջիկայում հանգամանորեն կանդրադառնամ սույն տեսանյութով ներկայացված փաստարկներին, ինչպես նաև կներկայացնեմ վերոնշյալ եզրահանգումը հիմնավորող այլ փաստարկներ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութն՝ այստեղ

