ՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՄԱՆ-ի՝ X-ում հրապարակված հաղորդագրությունում։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։
«Այս դժվարին պահին մենք համերաշխ ենք եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ»,- ասված է ցավակցական ուղերձում։

