Ուշիի ողբերգական վթարից մահացածներից երեքը Հնաբերդից էին՝ ամուսիններ և իրենց 18-ամյա որդին․ News.am
Ուշիի ոլորաններում նախօրեին 9 մարդու կյանք խլած ավտովթարից մահացածներից երեքը NEWS.am-ի բացառիկ տեղեկություններով, Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից էին՝ 50-ն անց ամուսիններ ու իրենց 18-ամյա որդին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է: Զոհվածների անունները դեռեւս չի հաղորդվում։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։
Վթարի մասնակից 4 մեքենաներից մեկը՝ բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։
Վթարով պայմանավորված՝ մինչև հիմա Ուշիի մի հատվածում լույս չկա։

